top of page

Գուցե.Վահե Սարգսյան


Վահե Սարգսյանը

Գուցե պիտի խաչվենք որ ազատվենք մեղքից եվ սրանից ծնված ցավից,

Գուցե այրենք բոլոր բեմերը և պիեսները մեծ գրողների,

Սկսենք նորից որ պոկվենք հնից եվ հնի մեջ եղած ամեն մի դավից,

Կամ ապրել այսպես մնալով հավետ գերի կապանքների:


Միշտ դոփել տեղում բայց բողոքել որ առաջ չենք գնում ,

Եվ անհաղորդ մնալ մեր մեջ եղած հրե գոյերին,

Եվ լողալ չիմանալ ու խեղդվել անանդունդ ծովերի խորքերում,

Լույսի մեջ ապրել բայց հնազանդվել մեր մեջ եղած անիրականին:


Կամ լինել ազատ կամ լինել գերի ստեղծարար կյանքի,

Կամ քանդակագործ կամ քանդակներ փշրող վայրենի,

Նույնպես և նկարիչ, որ վրձինը ձեռքին կնկարի իր ուղին,

Կամ ամփույթ մեկը, որ իր նկարածը կտա կրակին:


18 views0 comments
  • White Facebook Icon
bottom of page