top of page

Շողեր Քոչար. Գիր դարերի


Այբ ու

Բեն.

Գի՜ր

Դարերի,

Երգ Երրորդության,

Զավակ Սուրբ

Էության,

Ըստհուն

Թոթվանք ես մանուկ սրտերի եւ

Ժեռ քարերին թառած հավատամք:

Իննակնյա, վեցակնյա ակունք ու սկիզբ,

Լույսի արարիչ,

Խաղաղության գանձ,

Ծավի, վեհ հայացք,

Կենաց ծառ անմահ,

Հոգու ակնաղբյուր՝ մշտաբուխ շնորհների:

Ձայն սուրբ հայրական՝ հնչած երկնքից,

Ղամբար ու կանթեղ Դու շողակաթյան,

Ճեմարան մանկանց բյուր սերունդների,

Մեն մի Սուրբ Մտքի հնչյունակերտ Մայր տաճար:

Յիշողություն վերին,

Նուիրական Բան,

Շարական աստվածարյալ հոգու, սրտի,

Ոգեղեն առհավատչյա Աստծո խոստման,

Չաղարտված պատկեր տիեզերական մտքի:

Պես-պես գիտությանց անսպառ շտեմարան,

Ջերմեռանդ ուսուցիչ,

Ռահվիրա հզոր,

Սէր աստվածային՝ իջած երկնքից,

Վէհաշունչ խորանարդ քաղաք՝ շքեղ, նոր:

Տէրունական նախագրություն,

Րէնական շավիղ,

Ցորյանի հասկ՝ բազմարդյուն հատից,

Ւիւնազարդ հրաշք,

Փրկիչ բանական,

Քեզ փառք յաւիտեանս յաւիտենից:

39 views0 comments
  • White Facebook Icon
bottom of page