Օրհնյալ լինես դու.Վահագն Դավթյան

Օրհնյալ լինես դու... Քո գալուց առաջ Դատարկ, անխռով ու կույր էի ես, Ինչպես երևի Ադամն է եղել Արգելված պտուղն ուտելուց առաջ:
(Այդ աստվածները ինչու՞ են ուզում, Որ մենք կույր լինենք, լինենք անխռով Ու լինենք դատարկ)...
Օրհնյա՜լ լինես դու, Քո գալուց հետո Ես տառապանքի կշիռն զգացի, Խռովքը խանդի, շիկնանքը շանթի Տեսա մերկության ցոլանքը մաքուր, Ես լու՜յսը տեսա...
Ես աստվածներին դարձա հավասար:
Օրհնյա՜լ լինես դու...