top of page

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.Հուսիկ Արա

Եվ սերը ասաց


Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սերը, որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի, քո աչքերը եղան. տեսավ, որ աչքերը չքնաղ են, սպիտակ մասը ցերեկ կոչեց, սևը` գիշեր, որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի, քո հայացքը եղավ, ասեց` երկիրը լինի, քո ձեռքերը եղան, որ պինդ գրկեն իրեն, հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի` քո համբույրը եղավ, ուզեց լուսին լինի` քո ժպիտը եղավ, և աստղերը` հմայքը քո, որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց. եղար դու` մարմին ու էություն, որ շատացնես համբույրը, ժպիտը, հմայքը և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում. միայն դու ես բացարձակ Ես, ինչպես առաջին խոսքը, որ հնչեց քաոսի մեջ և եղավ:

41 views0 comments
  • White Facebook Icon
bottom of page