Վովա Արզումանյան.Լույսերի երկինք
Updated: Dec 24, 2022

Ընկերս լույսերի
երկնքից
կամրջվող
առավոտներ է մաղում։
Այդ խաղը քարե
երջանկություն է
ինձ համար,
որ պեղել եմ
նրանից հետո
(կամ նա է պեղել ինձ համար)։
Թաքուն չեմ պահում
երբեք,
որ նրանք պատմեն
իմ մասին
(ժամանակից ներսուդուրս)։
Հողե կացարանի հուշերս
չաղաղակող ժամանակ են դարձել,
որ մեկ-մեկ
արտագրում են
հետհասցե
բոլոր
նամակները։
Քամին այսչափ
ալարկոտ չի եղել,
որ չի հասնում լույսերի երկինք,
որտեղ ոտնահետքերն են
կյանքի...